Հայաստան

հակիրճ

  • ՀԱԷ կազմակերպության անվանումը: Ժառանգական անգիոայտուց Հայաստան
  • Ձեր կազմակերպության անդամների թիվը (2021 թվականի հունվարի 1-ին): 15
  • Ձեր երկրում հաստատված HAE բուժումների անվանումը: N/A

Պատմեք մեզ 3 զվարճալի կամ հետաքրքիր բաներ ձեր երկրի մասին

  • . Հայաստանը առաջին երկիրն է, որ ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն:
  • Հայոց այբուբենը աշխարհի ամենաառաջադեմ այբուբեններից մեկն է և ստեղծվել է մեր թվարկությունից 405-406 թվականներին:
  • 2008թ.-ին Արենի գյուղում հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը:

Ի՞նչ դրական փոփոխություններ են տեղի ունեցել HAE- ով տառապող մարդկանց համար ձեր երկրում `2012 թվականից մինչ այժմ:

2019թ սկիզբ դրվեց «Ժառանգական անգիոայտուց Հայաստան»  նախաձեռնությանը: Երկու տարիների ընթացքում նախաձեռնության ջանքերով բարձրացվել է բժիշկների տեղեկացվածությունը ժառանգական անգիոյատուց հիվանդության վերաբերյալ: Կազմակերպվել են ուսուցողական սեմինարներ նաև պացիենտների համար: Տպագրվել են ուսուցողական նյութեր ինչպես բժիշկների, այնպես էլ պացիենտների համար: Պատրաստվել են ժառանգական անգիոայտուցի մասին հայերեն պաստառներ անհետաձգելի բուժ. օգնության բաժանմունքների համար: Ստեղծվել է պացիենտների տվյալների բազա: Գործարկվել է «Ժառանգական անգիոայտուց Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջը և hae.am կայքը:

Ո՞րն է ամենամեծ ձեռքբերումը HAE- ով տառապող մարդկանց համար ձեր երկրում 2012 թվականից մինչ այժմ:

Մեր ամենամեծ ձեռքբերումը «Ժառանգական անգիոայտուց Հայաստան» նախաձեռնության հիմնադրումն է և մի քանի բժիշկների միավորումը, ովքեր զբաղվում են ժառանգական անգիոայտուց ունեցող պացիենտներով:

Ո՞րն է այն ռեսուրսը, իրադարձությունը կամ գործունեությունը, որը դուք ամենից շատ հպարտ եք կազմակերպել ձեր երկրում HAE- ով տառապող մարդկանց համար ՝ 2012 թվականից մինչ այժմ:

2019թ. նոյեմբերին կազմակերպվեց «Ժառանգական անգիոայտուց. նոր հայացք հին հիվանդությանը» միջազգային գիտաժողով նվիրված ժառանգական անգիոայտուցին և վերջինիս հետ կապված խնդիրներին:

Ի՞նչ աջակցություն / ռեսուրսներ եք օգտագործել HAEi- ից: Ի՞նչին է օգնել ձեզ հասնել HAEi- ն:

HAEi-ի ջանքերով նախաձեռնության բժիկներից Մարիամ Մովսիսյանը հնարավորություն ստացավ մասնակցելու Վարշավայում կայացած Ժառանգական անգիոայտուցի (HAEi) կենտրոնական և արևելյան եվրոպական վորքշոփին: HAEi-ի օգնությամբ Ժառանգական անգիոայտուց Հայաստան նախաձեռնության մասին տեղեկատվությունը հասանելի է HAEi-ի կայքում:

Ձեր հաջորդ քայլը… Ի՞նչ եք ուզում հասնել ձեր երկրում HAE ունեցող մարդկանց համար մինչև 2030 թվականը:

Ապագայում կկազմակերպվի սեմինարներ պացիենտների և իրենց հարազատների համար, որին նախատեսվում է հրավիրել նաև HAEi-ի անդամներից, ովքեր կկիսվեն իրենց փորձով:

Նախատեսվում է ընդլայնել Ժառանգական անգիոայտուց Հայաստան նախաձեռնության անդամների թիվը, ներգրավել կլինիկական փորձարկումներ նոր դեղերի կիրառմամբ, Հայաստանում գրանցել ժամանակակից դեղեր, նախաձեռնել գործընթաց ACARE կենտրոն ստեղծելու ուղղությամբ:

Visit one of our HAEi Member Country

Click on the icon in the region of the country you want to know more about